STATUS ծառայության պայմանները
Ուժի մեջ է 19․06․2026թ․-ից
Նշումներ
- 1
Բանկում հաճախորդի հաշիվներին (ներառյալ դեպո հաշիվներ, խնայողական հաշիվներ, ավանդներ), STATUS հաճախորդների դեպքում նաև ընտանիքի անմիջական անդամների* հաշիվներին առկա միջին դրական մնացորդի նվազագույն չափ վերջին 3 ամիսների ընթացքում (ՀՀ դրամ կամ համարժեքն այլ արժույթով)։ *Ընտանիքի անմիջական անդամներ են համարվում ամուսինը, կինը, հայրը, մայրը, որդին, դուստրը։ Ընտանիքի անմիջական անդամներին հասանելի են փաթեթով սահմանված արտոնությունները։
- 2
Ամսական զուտ աշխատավարձի նվազագույն չափ և դրան հավասարեցված եկամուտներ, որոնք փոխանցվում են Բանկում հաճախորդի հաշվեհամարին (ՀՀ դրամ կամ համարժեքն այլ արժույթով)։ Բանկի STATUS հաճախորդ դառնալու պահից սկսած, Բանկում սպասարկվող հաճախորդի հաշիվներն առաջիկա 24 ամիսների ընթացքում համալրելու արդյունքում նշված ժամանակահատվածի ավարտին նախորդող հաշիվների վերջին եռամսյակային միջին դրական մնացորդը պետք է կազմի առնվազն 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, այլապես Բանկի հայեցողությամբ հաճախորդը կարող է ժամանակավորապես օգտվել STATUS ծառայությունից` վճարելով ամսական հավելյալ 20,000 ՀՀ դրամ:
- 3
Բոլոր այն ծառայություններն ու սակագները, որոնք ներառված չեն սույն փաթեթներում, հաճախորդներին տրամադրվում են՝ համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների ու պայմանների: Փաթեթներով տրամադրվող արտոնյալ սակագները չեն կիրառվում հատուկ արտոնյալ պայմաններով տրամադրված վարկերի, ավանդների և այլ բանկային պրոդուկտների և ծառայությունների դեպքում։
- 4
STATUS ծառայության դեպքում անհամապատասխանության վճարի գանձումն իրականացվում է Բանկի ներքին որոշմամբ։
- 5
Կից կամ հավելյալ տրամադրվող քարտի սակագները կարգավորվում են հիմնական քարտի սակագներով:
- 6
Տոկոսագումարը հաշվարկվում է հաճախորդի ՀՀ դրամով դեբետային վճարային քարտին առկա միջին ամսական մնացորդի նկատմամբ։
- 7
Փաթեթի շրջանակներում առաջարկվող արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույքը չի կիրառվում մինչև փաթեթի ակտիվացումը հաճախորդի գործող վարկերի վրա։ Փաթեթին անդամակցության դադարեցման դեպքում արտոնյալ տոկոսադրույքի փոխարեն կկիրառվի ստանդարտ տոկոսադրույքը։ Հետագայում, փաթեթին կրկին անդամակցելու դեպքում վարկի արտոնյալ տոկոսադրույքը չի վերականգնվի:
- 8
Հաճախորդին կցվում է STATUS ծառայությունների անհատական մենեջեր, որն իրականացնում է հաճախորդի սպասարկումը սույն սակագնային փաթեթով նախատեսված ծառայությունների շրջանակներում:
- 9
Հաճախորդին հասանելի է անհատական սպասարկում Բանկի կոնտակտային կենտրոնի միջոցով՝ սույն սակագնային փաթեթով նախատեսված ծառայությունների շրջանակներում: